Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Առողջապահության լրատու 8-9.2012


Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919

ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Հրանտի Դումանյան

Դերենիկ Դումանյանը ծնվել է 1953 թվականի հունվարի 1-ին Երևանում: 1960-1970 թվականներին սովորել է Երևանի թիվ 94 միջնակարգ դպրոցում։ 1972-ին ընդունվել է Երևանի պետական բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետը, որն ավարտել է 1978 թվականին:

 

1978-1979 թթ. անցել է ինտերնատուրա Երևանի «Մալաթիա-Սեբասիտա» կլինիկայում և Հոկտեմբերյան քաղաքի շրջանային կենտրոնական հիվանդանոցում։ 1979 թվականին նշանակվել է Հոկտեմբերյանի շրջանի Երվանդաշատ գյուղի տեղամասային հիվանդանոցի գլխավոր բժիշկ։ 1982 թ. Մոսկվայի Գերցենի անվան օնկոլոգիական գիտահետազոտական ինստիտուտում ասպիրանտուրայի հացորդ էր, 1987 թ. նույն ինստիտուտում պաշտպանել է թեկնածուական թեզը` ստանալով բժշկական գիտությունների թեկնածու գիտական աստիճան:

 

1984-1985 թվականներին աշխատել է Երևանի թիվ 19 պոլիկլինիկայի գլխավոր բժշկի բուժական գծով տեղակալ։

 

1985-1986-ին`  Երքաղգործկոմի առողջապահության բաժնում՝ որպես բժիշկ-տեսուչ, 1986-1992 թթ.` ՀԽՍՀ Նախարարների խորհրդի առողջապահության և սոցիալական ապահովության բաժնում՝ որպես ավագ ռեֆերենտ, գլխավոր մասնագետ, ապա՝ բաժնի վարիչի պաշտոնակատար։

 

1992-1997 թվականներին զբաղեցրել է ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալի պաշտոնը։

 

1997 թվականին նշանակվել է ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտի տնօրեն, գիտական խորհրդի նախագահ, Առողջապահության քաղաքականության և օրենսդրության ամբիոնի վարիչ։

 

2011թ. մարտի 4-ից զբաղեցրել է Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտորի պաշտոնը` որպես պաշտոնակատար, իսկ ապրիլի 30-ին ընտրվել է ԵՊԲՀ ռեկտոր։

 

2005-ից բժշկական գիտությունների դոկտոր է, 2006-ից` պրոֆեսոր: Ավելի քան 70 գիտական հոդվածների և 1 մենագրության հեղինակ է:   «Կանխարգելիչ բժշկության և առողջապահության կազմակերպում» 045 մասնագիտական խորհրդի նախագահն է: ՌԴ Բնական գիտությունների ակադեմիայի և ՌԴ Բժշկատեխնիկական ակադեմիայի իսկական անդամ է:

 

2012 թվականի հունիսի 16-ին Դերենիկ Դումանյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարար:

 

1992-1994 թվականներին ակտիվ մասնակցել է ՀՀ սահմանների համար մղվող մարտերին։

 

2006 թվականին պարգևատրվել է ՌԴ Բժշկատեխնիկական ակադեմիայի Չիժևսկու անվան ոսկե մեդալով, իսկ 2009-ին՝  «Ծովակալ Իսակով» մեդալով: 1994 թվականին պարգևատրվել է ՀՀ ՊՆ անվանական պարգևով։

 

1998 թվականին պարգևատրվել է ՀՀ վարչապետի շնորհակալագրով «1988թ. երկրաշարժի օրերին ցուցաբերած աշխատանքների համար», 2002-ին` ՀՀ առողջապահության նախարարության պատվոգրով, 2003-ին` ՀՀ վարչապետի շնորհակալագրով։

 

2004 թվականին պարգևատրվել է ՀՀ ՊՆ «Անդրանիկ Օզանյան» մեդալով, 2005-ին` ՀՀ Ազգային ժողովի նախագահի պատվոգրով։

 

2006 թվականին ՀՀ Նախագահի հրամանագրով՝ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» պարգևատրվել է 2-րդ աստիճանի մեդալով։ 2010 -ին ԼՂՀ նախագահի հրամանագրով պարգևատրվել է «Երախտագիտություն» մեդալով, 2011 թվականին պարգևատրվել է ՀՀ ՊՆ «Մարշալ Բաղրամյան» մեդալով։

 

Ունի բժշկական ծառայության պահեստի սպայի զինվորական կոչում:

 

1998 թվականից Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ է։ 2001-2006թթ. եղել է ՀՀԿ Կենտրոնի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահը, 2005-ից` ՀՀԿ խորհրդի անդամ, 2007-ից` ՀՀԿ գործադիր մարմնի անդամ։

 

2009 թվականին ընտրվել է Երևանի ավագանու անդամ և ՀՀԿ խմբակցության ղեկավար:

 

ՀՀ նախագահին կից հանրային խորհրդի անդամ է, առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ:

 

«Տավուշ հայրենակցական միություն» ՀԿ նախագահն է,«ռողջապահության կազմակերպիչների միավորում» ՀԿ համանախագահ:

 

Ամուսնացած է, ունի երեք որդի, չորս թոռ:

Սկզբնաղբյուր. Առողջապահության լրատու 8-9.2012
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին

Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ